Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ առաջադրված թեկնածու Հրայր Թովմասյանի մասնագիտական որակների, անցած աշխատանքային ճանապարհի, փորձառության և այլ հարցերի վերաբերյալ խոսել են ՍԴ անդամի ընտրման ժամանակ:
«Կարևոր է արձանագրել, որ մեզանում հանրային ընկալման տեսանկյունից ՍԴ նախագահի անձով է պայմանավորված ինստիտուտը, բայց լիազորությունների տեսակետից ՍԴ նախագահը ՍԴ անդամներից մեկն է, որն ունի լրացուցիչ պատասխանատվություն՝ այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունավետ լինի և նպաստի հանրային վստահության աճին»,-ասաց նա:
Ֆարմանյանը շեշտեց, որ Հրայր Թովմասյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ապահովել է աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որ տարբեր մասնագետներ, տարբեր հայացքներ ունենալով, կարողացել են իրացնել իրենց գիտելիքները և ճիշտ համադրմամբ հանգեցրել որոշումների կայացման:
«Չափազանց կարևոր է, որ ՍԴ նախագահը նման մթնոլորտի ապահովի նաև ՍԴ-ում»,-ասաց նա:
Ֆարմանյանը նշեց, որ երկրորդ կարևոր հանգամանքը փոփոխված Սահմանադրությանն է առնչվում: «Պարոն Թովմասյանը Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովի անդամներից մեկն է եղել և կարևոր մասնակցություն է ունեցել փոփոխության գործում։ Առավել քան տրամաբանական է, որ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնի անդամներից այն մեկը, ով պատասխանատու մասնակցություն է ունեցել: Վստահ եմ` առաջիկա տարիներին շատ ու շատ հարցերի վերաբերյալ առաջանալու են խնդիրներ առանձին հոդվածների սահմանադրականության վերաբերյալ, և մտնելու ենք փուլ, որ սահմանադրական մեկնաբանություններից ու ՍԴ վճիռներից շատ բան է կախված լինելու»,-ասաց նա:
Հաջորդ հանգամանքը, որին Սամվել Ֆարմանյանն առանձնահատուկ անդրադարձավ՝ դատական իշխանության անկախության և սահմանադրական անկախության հանրային վստահության անհրաժեշտության հարցն էր: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում, ընդհանուր առմամբ, դատական իշխանությունների նկատմամբ վստահությունը հեռու է ցանկալին լինելուց: Եթե մտովի նայենք մեր պետականության անցած ճանապարհին, իմ տպավորությունն այն է, որ կուտակված մի քանի մայր հարցերից մեկը արդարության նկատմամբ հանրության վստահությունը շահելու հարցն է: Նույնը վերաբերում է ՍԴ –ի հանրային ընկալումներին, հեղինակությանը, վարքին»,-ասաց նա և հավելեց, թե ՍԴ նախագահի պաշտոնին առաջադրում են մի թեկնածուի, ով քաղաքական մեծ պատասխանատվություն է կրելու պետականության առաջիկա ընթացքի համար:
«Իմ մաղթանքն է` հնարավոր բոլոր իրավիճակներում, որտեղ կլինեն հարցի տարբեր կողմեր, առավել ևս որևէ պետություն ապահովագրված չէ ավելի սուր, լուրջ ներքաղաքական իրավիճակներից, Ձեր ապագա ղեկավարությամբ ՍԴ որոշումները լինեն այնպիսին, որոնք կբխեն բացառապես Սահմանադրության տառից ու ոգուց, և իրենց հիմքում կունենան հանրային շահը»,-ասաց նա:
tert.am
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03