Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հոբսեփյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Բողոքի դիմումում նշված է.
«2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից կատարված բռնություններից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն մինչ օրս ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ գնահատական չեն տվել 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ տեղի ունեցած բռնություններին, որոնք պարունակում են հանցակազմեր նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը փաստում է, որ ի դեմս ՀՀ իրավապահ մարմինների խրախուսվում է անպատժելիությունը: Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իրականացնել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների և բռնություն կիրառելու շարժառիթների մասին հանգամանալից բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ օրս բողոքին պատշաճ իրավական գնահատական չի տրվել:
Դեռ ավելին հայտնի է, որ տեղի է ունենում նախաքննություն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Սույն քրեական գործի շրջանակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Սույն քրեական գործի շրջանակում ինձ և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին չեն ճանաչել որպես տուժողներ, այլ հրավիրել են հարցաքննության որպես վկաներ:
Այս փաստերը վկայություն են, որ վարույթն իրականացնող մարմինը խուսափում է կատարել իր պարտականությունները` դիտավորություն ունենալով որակել տեղի ունեցած հանցագործությունները որպես ծեծ և խուլիգանություն մեկ տուժողով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 100 դրույթներով՝ պահանջում եմ ինձ և Սոնա Աղեկյանին ճանաչել որպես տուժող և քրեական հետապնդում իրականացնել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03