Եվրամիության ներկայացուցիչները մարտի 20-ին պաշտոնապես տվեցին Հայաստանում երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց զբաղվածության բարձրացման և հասարակական կյանքում ակտիվ մասնակցությունը խթանող չորս ծրագրերի մեկնարկը: Դրանք իրականացվում են «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության ներքո:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայ երիտասարդները ստեղծարար ոգի և բարձր ինտելեկտ ունեն, ու իրենք ուրախ են իրականացնել ծրագրեր` ուղղված այդ հատկանիշների զարգացմանը: «Հայաստանում երիտասարդները մեծ մարտահրավերներ ունեն իրենց առջև, նրանք պետք է կարողանան այլ մակարդակի բարձրացնել երկիրը: Դուք մի սերունդ չեք, որը պետք է օգուտ քաղի նախկինում կուտակվածից, այլ պետք է մտածեք ձեր պետության համար լավ ապագա ստեղծելու մասին: ԵՄ-ն հավատում է, որ հայ երիտասարդները կարող են դա անել: Դուք ունեք հարուստ քաղաքակրթություն, ինչը պետք է կարողանաք առաջ տանել ու ներկայացնել աշխարհին»,-ասաց պատվիրակության ղեկավարը:
Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ հայ երիտասարդները չեն ընտրի երկիրը լքելու ուղին, այլ կփորձեն Հայաստանում հաջողության հասնել: «Հայերը շատ հաջողակ են նաև այլ երկրներում, բայց նրանք իրենց բավարարվածությունը պետք է գտնեն այս գեղեցիկ երկրում: Սա այն է, որ փորձում ենք անել»,-ավելացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ ասաց. «Երիտասարդների ուղղված ԵՄ աջակցությունը Հայաստանի հետ մեր համագործակցության հիմնական առաջնահերթություններից է: Երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթության հավասարաչափ մատչելի լինելը, շարժունակության հնարավորությունների և զբաղվածության ապահովումը հզորացնում է նրանց ու դարձնում հասարակության ակտիվ անդամներ»:
Հայաստանում իրականացվելիք չորս ծրագրերի, որոնք ներկայացվում են ստորև, ընդհանուր ներդրումային ծավալը կկազմի 1,9 միլիոն եվրո:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը կազմվել է Դանիական Կարմիր խաչի կողմից` Հայկական, Վրացական և Բելառուսական Կարմիր խաչի ազգային ընկերությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստանում ծրագիրը ներառելու է սահմանափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ այդ թվում նաև հաշվարկային տվյալներով առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Ծրագիրը նաև կաջակցի երիտասարդներին առավել լայնորեն օգտվելու ուսումնակրթական հնարավորություններից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու տարբեր ոլորտներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը տեղական և ազգային մակարդակներում:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝զբաղունակություն և կայունություն» ծրագրի առանցքային բաղադրիչը 300 երիտասարդների վերապատրաստումն է կյանքի, սոցիալական, մասնագիտական և զբաղունակության հմտությունների վերաբերյալ՝ ըստ Նեքսթ Էքոնոմի դասընթացի ծրագրի: Հայաստանցի երիտասարդները կծանոթանան մրցակցային աշխատաշուկային, պահանջվող մասնագիտություններին, կտեղեկանան թե որտեղ աշխատանք փնտրել, ինչպես պատշաճ պատրաստվել աշխատանքի դիմելու գործընթացին, ինչպես նաև ձեռք կբերեն աշխատանքային փորձ: Մասնավոր բիզնեսի և պետական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ծրագիրը 120 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կտա ինչպես նաև կապող օղակ կհանդիսանա երիտասարդների և պոտենցիալ ապագա գործատուների միջև: Արդյունքում այդ երիտասարդներից 70-ը, ծրագրի ավարտին, աշխատանք կստանան:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Թիրախային խումբ են հանդիսանում հատկապես սակավ հնարավորություններ ունեցող 15-ից 35 տարեկան երիտասարդներ։ Ծրագրի նպատակն է աջակցել նրանց աշխատանք գտնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03