Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին
Երբ պաշտոնապես հրապարակվեց, որ Հայաստանում տնտեսական աճը 2017 թվականին կազմել է 7.5% ՝ ամենահաճախ տրվող հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է հասարակությունը զգացել այդ աճի դրական էֆեկտը, որքանով է այն ազդել ընդհանուր բարեկեցությանը։
Այո, կառավարությանը հաջողվել է վերջին 10 տարվա կտրվածքով աննախադեպ 7.5% աճ ապահովել այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս:
Համաձայնենք, որ ինչքան տնտեսական աճի թիվը մեծ է, հասարակության ակնկալիքներն ավելի շատ են: Բայց, մի տեսակ կենտրոնանալով ՀՆԱ-ի աճի մեխանիկական ցուցանիշի վրա՝ զարմանում ենք, որ հասարակությունը անհաղորդ է մնում դրան:
Ուրեմն, պետք է թիրախավորվի ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև ընդհանուր զարգացումը։
Այս առումով կոնցեպտուալ նոր մոտեցում է թելադրում Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է լինի ներառական և արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի համար և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար:
Նշանակում է, որ տնտեսության կայուն և համաչափ զարգացումը աստիճանաբար պետք է բերի արդյունքի ավելացման, որի պայմաններում հասարակության յուրաքանչյուր անդամ, առաջին հերթին եկամտային ցածր շեմ ունեցող, իր մաշկի վրա զգա, որ աճ է արձանագրվել:
Սրան զուգահեռ, մասնավոր հատվածը, հատկապես գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ոլորտները իրականացվող ներդրումների շնորհիվ պետք է կարողանան զբաղվածության խնդիրը համարժեք լուծել, որովհետև այս ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում և կարևոր են ներառականության տեսանկյունից։
Իսկ մինչ այդ, կարո՞ղ ենք ասել, թե որքանով է նախորդ տարիների տնտեսական աճը ներառական եղել, որքանո՞վ է նպաստել բարեկեցության աճին։ Ընկալումները տարբեր են ՝ մի դեպքում աճի էֆեկտը կա, մյուս դեպքում՝ ոչ: Եվ որպեսզի չմնանք սուբյեկտիվ գնահատականների հույսին, ապա ներառականությունը պետք է լինի իրապես չա-փե-լի։
Համաշխարհային տնտեսական ֆորումը արդեն հինգ տարի ներառական զարգացման ինդեքսի միջոցով գնահատում է ավելի քան հարյուր երկրների տնտեսական աճի ներառականությունը, որը, բացի համախառն ներքին արդյունքից, հաշվի է առնում ևս 11 ցուցանիշ՝ եկամուտների հավասար բաշխումից մինչև կյանքի միջին տևողություն, պետական պարտք ու առողջ կենսամիջավայր։
Կազմակերպության վերջին զեկույցում Հայաստանը զարգացող 77 երկրների շարքում զբաղեցրել է 45-րդ տեղը՝ վերջին 5 տարիներին իր ներառականության ցուցիչը բարելավելով 0.62 կետով։ Իհարկե, սա մեծ թիվ չէ ազդեցությունը զգալու համար, բայց կարևոր է, որ կա դրական դինամիկա:
Մեր երկրի տնտեսական դրական զարգացումների մասին այսօր վկայում են նաև միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները: Մուդիսը, ավելի վաղ նաև Ֆիտչը Հայաստանի վարկանիշի բարելավման համար հաշվի են առել տնտեսական աճը, ֆինանսական համակարգի ու հարկաբյուջետային բարեփոխումները, վերանայել են նաև տնտեսական աճի կանխատեսումները առաջիկա տարիների համար:
Տնտեսական նախադրյալները այսօրվա իրավիճակում, կարելի է ասել, համակարգաստեղծ են, և նպաստում են, որպեսզի կայուն տնտեսական աճը տարեցտարի փոխակերպվի ներառական տնտեսական զարգացման:
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03