Սույն թվականի մարտի 20-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեծ շուքով նշվեց բուհի Ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանը:
Ուսխորհրդականների նվիրումը և երկար տարիների անշահախնդիր աշխատանքը գնահատվեցին ոչ միայն բուհի ղեկավարության, այլև ՀՀ բարձր ատյանների կողմից:
Մի շարք բրյուսովականներ արժանացան հուշամեդալի, պատվոգրերի և շնորհակալագրերի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից:
Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսխորհրդականներին խրախուսեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և հարազատ բուհի ղեկավարությունը: Տարբեր տարիներին ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը ղեկավարած, ինչպես նաև վերջինիս կայացման գործում բացառիկ ներդրում ունեցած ուսխորհրդականներից ոմանց շնորհվեցին Ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ հատուկ պատրաստված հուշամեդալներ:
Բրյուսովցի ուսխորհրդականներին իրենց երաժշտական ողջույնը հղեցին Սևակ Խանաղյանը, Ավո Խալաթյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Երգի պետական թատրոնի սաները, Բրյուսովի անվան համալսարանի տաղանդաշատ ուսանողները և շրջանավարտները, ինչպես նաև գործընկեր բուհերի շնորհալի ներկայացուցիչները:
Տոնական հանդիսությունը համեմված էր ոչ միայն երաժշտական կատարումներով, այլև հումորով: ԵՊԼՀ շրջանավարտներ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը ներկաներին ուրախացրին Ուսանողական խորհրդի Ուրախների և Հնարամիտների ակումբի ներկայացուցիչների հետ հանպատրաստից կառուցված և փոքրիկ մանրապատումների վերածված երկխոսությամբ:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03