Ֆրանսիայի և Հայաստանի պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, ովքեր ունեն մյուս պետության Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կացության հատուկ կարգավիճակ կամ դիվանագիտական քարտ, կարող են ստանալ ընդունող պետության տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն : Սա նախատեսված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված Ֆրանսիայի և ՀՀ կառավարությունների միջև նոր համաձայնագրով: «Մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին» նախագծի տակ դրված են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոյի ստորագրությունները:
Նախագծում, մասնավորապես, նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր, ցանկանալով բավարարել յուրաքանչյուր պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում վարձատրվող գործունեություն իրականացնելու իրավաչափ ցանկությունը, պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1. վարձատրվող աշխատանք իրականացնելու թույլտվություն
Յուրաքանչյուր պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, ովքեր ունեն մյուս պետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կացության հատուկ կարգավիճակ կամ դիվանագիտական քարտ, կարող են ստանալ ընդունող պետության տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան և փոխադարձության հիման վրա»:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03