ՆԱՏՕ-ն կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կուտելիայի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարածքային ամբողջականության և Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության կողմնակից են: ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս հարցը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուստի ՆԱՏՕ-ն, որպես կանոն, հղում է կատարում ԵԱՀԿ-ի որոշումներին ու հայտարարություններին»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Բատու Կուտելիան:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներդրվող հակաօդային միավորված պաշտպանության համակարգին, որը, որոշ կարծիքների համաձայն, ստեղծվում է ՆԱՏՕ-ին հակակշռելու համար, Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահն ասաց, որ Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ազատ է իր դաշնակիցներին ընտրելու, նրանց հետ համագործակցության խորության, մեթոդների ու անվտանգության ապահովության հարցերում:
«Ռազմավարական որոշումները, ինչպիսին է հակաօդային պաշտպանության միավորված համակարգը, ունենում են կարճատև ու երկարատև հետևանքներ ու պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություններ: ՆԱՏՕ-ն չունի Հայաստանի օդային տարածքը խախտելու, հարձակվելու մտադրություն, ուստի չի կարելի Ռուսաստանի հետ ստեղծվող հակաօդային պաշտպանության միասնական համակարգը դիտարկել որպես ՆԱՏՕ-ին ընդդեմ, քանի դեռ Հայաստանն ու Ռուսաստանը չեն հայտարարել այդ մասին»,- նշեց Կուտելիան:
Հարցին՝ ի՞նչն է խանգարում ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասում մեծացնել իր ազդեցությունը, արդյո՞ք Հայաստանն ունի ՀԱՊԿ-ին այլընտրանք անվտանգության ապահովման համակարգ, նա պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունն այն երկրներում, որոնք ունեն քաղաքական ընդգծված կամք:
«Ինչ վերաբերում է Հայաստանի համար այլընտրանքին, կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ունենալու է անվտանգության ապահովման ավելի լայն ու ընդգրկուն տարածության կարիք, որն ամրապնդված կլինի հանրային գիտակցված ընտրությամբ»,- ասաց Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02