ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ներկայացրեց քննարկված նախագծերը:  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց  97 կողմ քվեարկությամբ:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ որոշ առաջարկություններ ընդունվել են, սակայն իր առաջարկությունը, որ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության բացառապես դատարանի դատական ակտով, չի ընդունվել, ուստի խմբակցությունը կողմ կքվեարկի, իսկ ինքը չի  մասնակցի  քվեարկությանը:
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով:  
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հեռուստատեսության և  ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Միջազգային պայմանագրերի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և դրանց կից մի շարք օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով դրվեց քվեարկության:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով նկատեց, թե բերվել է մայր օրենք՝ հարակից 35 օրենքների նախագծերով, որը ԱԺ-ն քննարկել է մեկ ժամում և հիմա քվեարկում են: «Հասկանում եմ շատերը չեն ցանկանում աշխատել, բայց նրանք, ովքեր ուզում են քննարկել, նրանց համար ԱԺ խորհրդում նորմալ ժամանակ սահմանել, որպեսզի հնարավոր լինի քննարկել»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նախ խորհրդի անդամ, խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե ԱԺ խորհրդում առաջարկել է սկզբունք դարձնել, որ որևէ մայր օրենք 3 ժամից պակաս չի կարող քվեարկվել: «Խորհրդարանական մեր օրակարգը դարձրել ենք շուտասելուկ, մեկ օրում քննարկեցիք, վերցրիք, հիմա երկու օր է մնում, մտածենք ոնց անենք, որ հետաքրքիր անցնի»,-ասաց նա:
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 88 կողմ , 9 դեմ ձայնով:  
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42