ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ներկայացրեց քննարկված նախագծերը: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 97 կողմ քվեարկությամբ:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ որոշ առաջարկություններ ընդունվել են, սակայն իր առաջարկությունը, որ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության բացառապես դատարանի դատական ակտով, չի ընդունվել, ուստի խմբակցությունը կողմ կքվեարկի, իսկ ինքը չի մասնակցի քվեարկությանը:
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Միջազգային պայմանագրերի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և դրանց կից մի շարք օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով դրվեց քվեարկության:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով նկատեց, թե բերվել է մայր օրենք՝ հարակից 35 օրենքների նախագծերով, որը ԱԺ-ն քննարկել է մեկ ժամում և հիմա քվեարկում են: «Հասկանում եմ շատերը չեն ցանկանում աշխատել, բայց նրանք, ովքեր ուզում են քննարկել, նրանց համար ԱԺ խորհրդում նորմալ ժամանակ սահմանել, որպեսզի հնարավոր լինի քննարկել»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նախ խորհրդի անդամ, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե ԱԺ խորհրդում առաջարկել է սկզբունք դարձնել, որ որևէ մայր օրենք 3 ժամից պակաս չի կարող քվեարկվել: «Խորհրդարանական մեր օրակարգը դարձրել ենք շուտասելուկ, մեկ օրում քննարկեցիք, վերցրիք, հիմա երկու օր է մնում, մտածենք ոնց անենք, որ հետաքրքիր անցնի»,-ասաց նա:
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 88 կողմ , 9 դեմ ձայնով:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02