Ընդհանուր առմամբ երեխաների դեմ հանցագործություններն աճի միտում ունեն, սակայն այդ կատեգորիայի ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նվազում են: Այս մասին Երևանում անցկացվող` «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային համաժողովում ելույթ ունենալով այսօր նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա ընդգծեց, որ հիմնականում երեխաների դեմ կատարվում են սեռական, առողջության, կյանքի ու երեխայի ազատության դեմ ուղղված հանցագործություններ:
2016թ. ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քննվել է երեխաների դեմ կատարված հանցագործությունների 200 քրեական գործեր, որոնցից 4-ը սպանության, 4-ը անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը ինքնասպանության հասցնելու, 13-ը դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, 25-ը ծեծի, 5-ը մարդու առևանգման, 18-ը բռնաբարությունների ու սեռական բնույթի բռնի գործողությունների, 77-ը 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու գործեր են եղել:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ 2017թ. ՀՀ քննչական կոմիտեում քննվել է երեխաների դեմ կատարված 265 քրեական գործ, և նման հանցագործություններով դիտվում է հետևյալ դինամիկան՝ 1 սպանություն, 4 անզգուշությամբ մահ պատճառելը, 6 ինքնասպանության հասցնելը, 9-ը դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, 39 ծեծ, մարդու 8 առևանգումներ, 22 բռնաբարություններ ու սեռական բնույթի բռնի գործողություններ, 64 սեռական բնույթի գործողություններ կատարելն անձանց հետ, որոնց 16 տարին չի լրացել:
Եթե 2016թ. տվյալ կատեգորիայի գործերով տուժող է ճանաչվել 175 երեխա, ապա 2017թ. նրանք եղել են 202-ը:
ՔԿ ղեկավարը նշեց, որ երեխաների դեմ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի աճի հետ մեկտեղ նվազել է մեղադրական եզրակացություններով դատարան ուղարկված գործերի թիվը: Եթե 2016թ. դատարան է ուղարկվել 71 քրեական գործ 83 անձի վերաբերյալ, ապա 2017թ.՝ ընդամենը 59-ը՝ 61 անձի վերաբերյալ:
Դիտվում է տվյալ կատեգորիայի կարճված գործերի աճ: Այսպես, եթե 2016թ. կարճվել է 67 քրեական գործերի վարույթը, որոնցից 45-ը՝ արդարացման հիմքով, ապա 2017թ.՝ 101 քրեական գործ և 65-ը՝ արդարացնող հիմքով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01