Հայկական խոհանոցի ամենահամեղ աղանդերից մեկը ավանդական գաթան է, որի պատրաստման բաղադրատոմսը դարեդար փոխանցվել է սերնդե-սերունդ: Ավանդականից փոքր-ինչ այլ՝ յուրահատուկ բաղադրատոմսով. չրերի տեսականիով ու նուշով, աշխարհի ամենաերկար 40 մ երկարությամբ, 40 սմ լայնություն գաթան այսօր ներկայացվեց հանրությանը:
Գաթայի համտես-հյուրասիրությունը տեղի ունեցավ «Պանդոկ Երևան»-ի Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով: Պատրաստման աշխատանքներին մասնակցել էր 3 հրուշակագործ՝ կարողացան հյուրասիրվել հարյուրավոր մարդիկ: Ներկաների մեջ կային նաև զբոսաշրջիկներ, ովքեր նշեցին, որ հաճելիորեն զարմացած էին այս միջոցառմամբ, իսկ գաթայի համն իրոք տպավորիչ էր նրանց համար:
՛՛Մեզ համար սկզբունքային է ոչ մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը: Ընտրեցինք հայկական ծիսական աղանդերից մեկը՝ գաթան և, ինչպես միշտ, ներկայացրեցինք նորովի: Ավանդական խորիզով գաթայի փախարեն մենք պատրաստեցինք յուրահատուկ բաղադրատոմսով գաթա և հյուրասիրեցինք հանրությանը: Այս նախաձեռնությունն արվել է տեղի բնակիչների և հյուրերի համար՛՛,- ասաց «Երեմյան Փրոջեքթս»-ի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Չնայած գաթան ունի ռեկորդային երկարություն, բայց Գինեսի գրքում ընդգրկվելու մասին դեռ քննարկումներ չեն եղել: Ամբողջ պատրաստման գործընթցը տևել է մեկ շաբաթ, բայց թխվել է երկու օրում:
Արմինե Բրսոյան