«Ֆուտբոլը Բարեկամության Համար» միջազգային ծրագիրը մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում:
Այս տարի Հայաստանը ևս պատրաստակամորեն ներգրավված է աշխատանքներին: Ինչպես հայտնի է, ՀՖՖ-ում կայացել է կոնֆերանս, որին ներկա է եղել Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաևան: Այդ կազմկոմիտեի անդամ է Լևոն Ղասաբօղլյանը, ով նախորդ տարի ևս մասնակցել է հայտնի միջոցառմանը:
Armsport.am-ը զրուցել է Լևոնի հետ, ով խոսել է մանրամասներից.
«Ողջունելի է կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմը, որը տեսանք նախորդ տարի: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» կարգախոսը 100 %-ով աշխատում է: Երկրորդ կարգախոսն էլ «I can change the world». այս կարգախոսը ևս գործում է: Մենք այս տարի էլ ավելի ներկայանալի պետք է լինենք: Իմ կարգավիճակը փոքր-ինչ փոխվել է, ես նաև կազմկոմիտեի անդամ եմ, որի ղեկավարն Ամինան է:
Նախորդ տարի մասնակցում էին 64 երկրներ, իսկ այս տարի՝ 211. սա պարտավորեցնող է: Այս տարի ներկա ենք լինելու Աշխարհի առաջնության բացման արարողությանը և Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպմանը:
Մեր երկրում աշխուժությունն ուրախացնում է: Մեր երկրում նախագիծն ընդունված է: Ինչպես հայտնի է, մենք 3-րդ անգամ ենք մասնակցում այս միջոցառմանը:
Կազմվելու են 32 թիմեր, մեր ֆուտբոլիստը՝ Էրիկը խաղալու է «Lion» թիմում: Այս տարի կենդանիների անուններով են թիմերը, թեման բնապահպանական է:
Լի ենք սպասումներով: Բոլորիս պարտավորեցնում է Հայաստան անունը»,- ասաց Ղասաբօղլյանը:
Խոսելով սպասվող միջոցառումների մասին՝ Լևոնն ասաց. «Սպասվում է մրցաշար 32 թիմերի մեջ: Բնական է, որ ցանկանում ենք մեր թիմը հաղթի: Մրցաշարից զատ մեր ֆուտբոլիստը և ընտրված լրագրողն ունեն գործառույթներ: Ունենալու են առաջադրանքներ, օրինակ Press Center-ում պատանի լրագրողներն աշխատելու են»:
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, շնորհակալ եմ նաև «Արցախ» ակումբին ընդառաջելու համար: Շնորհակալ եմ նաև այն լրատվամիջոցներին, որոնք օգնում են մեզ»,- հավելեց Լևոն Ղասաբօղլյանը:
«Ֆուտբոլը բարեկամության համար-2018» միջոցառմանը Հայաստանի ներգրավվածությունը որոշվել է կոնկուրսով: Ընտրվել են մեկական ֆուտբոլիստ և լրագրող: Հայաստանը ներկայացնելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի սան Էրիկ Հարությունյանը և պատանի լրագրող Սամվել Գևորգյանը:
«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ստեղծվել է «Գազպրոմ» ընկերության կողմից 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: Հինգ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 3,7 հազար պատանի: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16