Հոգեբուժական կազմակերպություններում հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր: Խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները:
«Հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր հոգեբուժարանների վարակազերծման համար նախատեսված մետաղական արկղերում: Այդ դեղերն օգտագործում են որպես պացիենտների բուժման հիմնական դեղամիջոց կամ նախատեսված են առաջին օգնության տրամադրման համար: Արձանագրվել են դեպքեր, երբ դեղաթիթեղները կտրված են եղել այնպես, որ ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է: Նույնիսկ առանձին դեպքերում բժշկական անձնակազմը չի կարողացել նշել դեղերի պիտանիության ժամկետը»,-ասել է Թաթոյանը՝ հավելելով, թե այդ հարցը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ, նյութերն ուղարկել են ուսումնասիրություն սկսելու համար:
Նա խնդրահարույց է համարել նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլ նաև շրջակա միջավայրի համար: Օրինակ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում բժշկական թափոնները պարզապես այրվում են դրան կից դիահերձարանի մոտակայքում:
«Որոշ հոգեբուժական կազմակերպություններում պացիենտները հնարավորություն ունեն հաստատություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերել, որոնք չեն վերահսկվում: Օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում պացիենտներից մեկի մոտ առկա անալգինի, ակտիվացված ածուխի և անհայտ ծագման դեղամիջոցի մասին բուժանձնակազմը տեղեկացված չի եղել: Առանց պատշաճ հսկողության դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կյանքի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ պետք է մշակել բաժանմունքներում պացիենտների սեփական միջոցներով ձեռք բերված դեղամիջոցների պատշաճ պահպանման կանոններ, սահմանել անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմներ:
Արձանագրվել են նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտման դեպքեր: Օրինակ՝ դեղերի համար նախատեսված արկղում առկա են եղել նաև այլ դեղերի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տուփեր: Հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանի տվյալները բացթողումներով և մատիտով լրացնելու դեպքեր ևս առկա են: Այս հարցով նույնպես նյութերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01