Վաղը կառավարության հերթական նիստին կքննարկվի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ Երևանի քաղաքապետարան է դիմել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
Ծրագրերի շրջանակում Երևան քաղաքում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:
Ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները՝ որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:
Հայտնելով վերոգրյալի մասին՝ կազմակերպությունը խնդրել է քննարկել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը, կադաստրային արժեքով վաճառելու հնարավորությունը։
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը նախատեսում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։
Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03