Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սոցիալական ցանցը «սխալներ է գործել», որոնց հետանքով Facebook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկատվությունն օգտագործվել է քաղաքական խորհրդատվական ընկերության կողմից, հայտնում է BBC-ն:
Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը մեղադրվում է քաղաքական ոլորտի հաճախորդների համար անօրինական կերպով տեղեկատվությունն օգտագործելու համար:
Իր հայտարարությունում Ցուկերբերգը նշել է, որ տեղի է ունեցել «վստահության չարաշահում»:
CNN-ին տված հարցազրույցում Ցուկերբերգը նշել է, որ նա «շատ է ցավում», և խոստացել է քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ:
Facebook-ում տեղադրված իր հայտարարությունում նա նույնպես խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հավելվածները չկարողանան օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալ:
«Մենք պատասխանատվություն ունենք պաշտպանել ձեր տվյալները, և եթե մենք չենք կարող, ապա մենք արժանի չենք ձեզ ծառայելուն»,- ասել է Ցուկերբերգը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ընկերությունը չի հայտնաբերել կապեր բրիտանական Cambridge Analytica ընկերության և Ռուսաստանի միջև:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընկերությունը հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը:
Անցած շաբաթ ընկերությունն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում՝ մշակել է նաև Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02