ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։
«Համաձայնագիրը համապատասխանում է ինտեգրացիան այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ վերջին պետությունը կծանուցի, որ ավարտել է ներպետական գործընթացները: Ներկա դրությամբ միայն Էստոնիան է այդ գործընթացներն ավարտել: Համաձայնագրի առանձին դրույթների կիրառման համար ԵՄ-ն ավարտել է ներպետական գործընթացները, դա հնարավոր է իրականացնել այն պահից, երբ Հայաստանը ևս ավարտի ներպետական գործընթացները: Այս պարագայում հնարավորություն կլինի, որ համաձայնագրի այն մասը, որը կարող է կիրառվել մինչև համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելը, արդեն սկսի գործել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
«Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը։ Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում՝ նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին»,- նշված է ԱԳՆ-ի եզրակացության մեջ։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02