Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են միջազգային պայմանագրերի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նման հարց բարձրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Հանրաքվեի մասին» քննարկվող օրինագծի շրջանակներում:
«Եթե քաղաքացիները նախաձեռնություն ներկայացնեն, որ ցանկություն կա հանրաքվե կազմակերպել, օրինակ, տեսնելու համար՝ ՀՀ քաղաքացիներն ուզում են մնալ ԵԱՏՄ կազմում, թե ոչ: Հիմա «վաղը մյուս օրը» այլ կառույցներ կարող են լինել: Սահմանափակվո՞ւմ է քաղաքացիական նախաձեռնության նման պրոցես սկսելը»,- հարցրեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը միաժամանակ ասաց, որ նման սահմանափակում քաղաքացիները պետք է որ չունենան, որովհետև Սահմանադրությամբ նման հարցրեը հանրաքվեով են կազմակերպվում, և չի ասվում, որ հանրաքվե անցկացնելու իրավունք ունի միայն կառավարությունը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային պայմանագրերի օրենքի նախագծով կան միջազգային պայմանագրեր և վերպետական մարմիններին միանալու, դրանցից դուրս գալու գործընթացներ:
«Տվյալ պարագայում վերպետական միջազգային գործընթացի մասին է խոսքը: Օրենքում ասվում է, որ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է ԱԺ-ը: Այստեղ առկա է Կառավարության բացառիկ իրավունքը դիմելու խորհրդարան՝ նման թեմայով հանրաքվե անցկացնելու հարցով»,- ասաց Հովհաննիսյանը:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01