Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Ազգային ընտրանու ավագին հարց է ուղղվել 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը դառնալու մասին.
- Հենրիխ, ամեն տարի արժանանում ես տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Կարծես` մրցակցությունից դուրս լինես: Առաջիկա տարիների համար ու՞մ ես տեսնում որպես քեզ հետնորդ:
- Ինձ չեմ համարում այնպիսի ֆուտբոլիստ, որը չունի մրցակից: Միշտ էլ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել և մենամարտել նրանց դեմ: Ինչ-որ տեղ դա քեզ ավելի ուժեղ է դարձնում: Հավաքականում ունենք շատ լավ, շնորհալի ֆուտբոլիստներ, ու նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ լավագույնը դառնալ:
Շնորհակալ եմ նրանց այս մրցակցության և աջակցության համար:
- Հենրիխ, հավաքականի կազմում առաջին գոլը խփել ես հենց Էստոնիայի հետ խաղում: Առաջիկա խաղն ինչ-որ առանձնահատուկ նշանակություն ունի՞ քեզ համար:
- Պատրաստվում ենք, ինչպես ցանկացած խաղի: Չեմ համարում, թե ինչ-որ առանձնահատուկ խաղ է լինելու ինձ համար: Հիշում եմ, որ առաջին գոլս խփել եմ Էստոնիայի դարպասը: Եթե հնարավորություն ունեցա, այս խաղում էլ կգրավեմ նրանց դարպասը, բայց ամենակարևորը` հաղթենք:
- Հոգեբանորեն ճնշվածություն չե՞ս զգում այն փաստից, որ քեզանից միշտ ավելի մեծ սպասումներ են ունենում:
- Ոչ միայն երկրպագուները, ես ևս ինձանից միշտ մեծ սպասումներ ունեմ: Ֆուտբոլ չեմ խաղում պարզապես խաղալու համար: Ֆուտբոլ եմ խաղում հաջողության հասնելու համար: Կարծում եմ` չկա այդպիսի բան, որ կարող ես մեծ ճնշում զգալ: Գիտեմ` ինչպես դուրս գալ ճնշման տակից:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02