Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեքշաբթի վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել գարնանը նախապատրաստվելու համար:
«Ջրանցքների վերականգնում, ջրանցքների մաքրում, ներկայացվեց ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացվեց, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի կարողանանք փոքր-ինչ մեղմել ջրամբարների լցվածությունը: Դա նոր խորքային հորերի հորատումն ու վերականգնումն է ու շարժական պոմպերի տեղակայումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին՝ ուղղված սեղմ ժամկետներում այդ ամենն ավարտին հասցնելուն, Արսեն Հարությունյանն ասաց, որ այսօրվա դրությամբ մեր ջրամբարները լցված են 39 տոկոսով, 2017 թվականին եղել է 47.3 տոկոս, իսկ 2016-ին՝ 58 տոկոս:
«Այսինքն՝ 19 տոկոսով ավելի պակաս ջուր կա, քան ցանկալի էր, որ լիներ: Մտահոգություն ունենք, դրա համար էլ միջոցներ ենք ձեռնարկում, որ ոռոգման սեզոնին մտահոգությունները հնարավորինս փարատենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ դիմելուն և Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալուն, ապա Հարությունյանն ասաց, որ եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինեն դիմել Ազգային ժողով:
«Այս պահին, ըստ հիդրոմետի, սպասվում է անձրևաշատ ամիս, բայց եթե այս տեմպով շարունակվի, ուզած թե չուզած, պիտի այդ գործիքը կիրառենք»,- ասաց նա:
Արսեն Հարությունյանն ասաց, որ մոտ 200 միլիոն դրամ գումար կծախսվի պահուստային ֆոնդից, որպեսզի կարողանան ձեռք բերել 20 շարժական պոմպակայաններ, որը հնարավորություն կտա լճակներից, առուներից ջուրը մղել դեպի հողօգտագործողների հողերը: Նրա խոսքով՝ ոռոգման առումով ամենառիսկայինը Արմավիրի ու Արագածոտնի մարզերի այն հատվածներն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03