Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակները ֆրանսաբնակ քույր և եղբայր են՝ Ռիշար և Կորին Զարզավաջյաններն են: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գրքի հեղինակներին շնորհակալություն հայտնեց հայկական խոհանոցի փրկված մասունքները սերունդներին փոխանցելու համար:
«Տիպիկ հայկական պատմություն՝ հայկական ընտանիք, ցեղասպանությունից մազապուրծ, հայկական բեկորների մի հատվածը հասավ Մարսել, հաստատվեց այնտեղ, արմատներ ձգեց, հաստատվեց, դարձավ Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Միշել Լեգրան, մեծեր, ովքեր անուն ու պատիվ են բերում հայկական աշխարհին ու հայոց պետությանը: Այսօր ինքնության յուրօրինակ դասի ենք ականատես լինում, քանի որ հայկական խոհանոցը ևս հայ ինքնության մի մասն է կազմում»,- ասաց նախարարը: Հակոբյանի խոսքով՝ Զարզավաջյանները հայ ինքնությունը գրի առնելու, աշխարհին ներկայացնելու կարևորագույն քայլ են կատարել, դա արել են սիրով, որպես հուշարձան իրենց սիրելի մորը: Նախարարն ընդգծեց՝ հայկական խոհանոցը մեր լինելիության անբաժան մասն է կազմում:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը նշեց՝ մեր բնավորության, հոգեկերտվածքի, մտածելու ունակության մեջ ազգային խոհանոցը մեծ տեղ ունի: «Իզուր չեն ասում ՝մենք այն ենք, ինչ ունենք: Որպես մասունք՝ փրկվել է մեր ազգային խոհանոցի մի մասնիկը, ուզում եմ շնորհակալությունս հայտնել նրանց՝ այդ մասունքը փրկելու համար, նշել, որ որպես մեր ինքնության ցուցիչ՝ հայ խոհանոցն ամենևին էլ վերջին տեղում չէ»,- ասաց նա:
Գրքի հեղինակներից Կորին Զարզավաջյանն ասաց, որ ուրախ է՝ Երևանում լինել, խոսել իրենց գրքի մասին: Նա նշեց, որ այս գիրքը շատ կարևոր է, որովհետև ներկայացնում է իրենց մոր բաղադրատոմսերը, իրենց մանկությունը, պատմությունը: «Տասը տարի շարունակ մեր մայրը մեր ամենասիրելի ճաշերի բաղադրատոմսերը գրել է: Ռիշարի հետ այս տետրը գտանք, և մեր ամենամեծ հույսը կլինի այս գրքի հետ ձեզ ծանոթացնելը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ պատիվ կլինի իրենց համար, եթե ֆրանկոֆոնիայի ժամանակ այս գիրքը ներկայացվի օտար հյուրերին, որովհետև գիրքը ֆրանսերեն է:
Ռիշար Զարզավաջյանը նշեց՝ իրենց նպատակն է՝ հայկական ճաշացանկը ներկայացնել աշխարհին, ներկայացնել նոր սերնդին՝ լինի հայ, թե օտարազգի: «Մի քանի անգամ հեռուստաալիքներով որ ելույթ եմ ունեցել, ֆրանսիացիները շատ էին հետաքրքրված հայկական ճաշացանկով, դրանք հետաքրքրում են թե հայերին, թե օտարերկրացիներին: Շարլ Ազնավուրին նվիրել եմ այս գիրքը, նա շնորհակալ էր, քանի որ սա մի բան էր, որ թողնելու էր իր թոռանը, նա հետաքրքրված էր, որ այս գիրքը ընդլայնեն աշխարհով, ոչ միայն Ֆրանսիայով»,- ասաց նա:
Սփյուռքի նախարարը նշեց, որ իբրև օրվա ամփոփում՝ երեք եզրահանգում կարելի է անել: Նա խնդրեց Սեդրակ Մամուլյանին՝ հոկտեմբերի 1-ը հայկական խոհանոցի և հայկական համի օր հռչակել, աշխարհի հայ խոհարարների միջև մրցույթ կազմակերպել, նաև խնդրել գրքի հեղինակներին՝ մտածել գիրքը հայերեն թարգմանելու մասին: Վերջում գրքի հեղինակները նախարարից շնորհակալագիր ստացան:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03