Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության և տնտեսական ինտեգրման ծրագրերը: Ըստ այդմ, տարեկան ավելի քան 2500 սիրիահայ ընտանիքներ շրջանառվում են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում: Այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանադակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին: Վերջինիս այցելել և առաջնեկ որդու ծննդյան առթիվ քաղաքապետարանի համապատասխան աջակցությունն է տրամադրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ Ավան վարչական շրջանի սոցիալական բաժնի պատասխանատուների հետ:
Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրերի ուղղությամբ էլ քաղաքապետարանը համագործակցում է «Հայկական Կարմիր Խաչ», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին պայմանագիր են ստորագրել «Ալեպպո Քուիզին» կենտրոնին դրամաշնորհ տրամադրելու մասին, որը կուղղվի սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելուն: Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը կխթանի նաև հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավմանը հասարակական կյանքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01