Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը:
Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին եւ շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ եւ շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության եւ գիտության նախարարությունների համագործակցության շնորհիվ համալսարանը դարձել է հայ-ֆրանսիական գործընկերության յուրօրինակ փարոս: «Մեր երկրի բուհական համակարգում վաղուց իր ուրույն տեղն ու բարձր վարկանիշն ունեցող Ֆրանսիական համալսարանի կարեւոր առանձնահատկությունն է Հայաստանի ու Ֆրանսիայի կրթական համակարգերի տարիների ընթացքում կուտակած փորձի համադրումը: 15-ամյա գործունեության արդյունքում համալսարանը կառավարման, մարքեթինգի, ֆինանսների եւ իրավագիտության բնագավառներում դիպլոմներ է շնորհել շուրջ 1500 շրջանավարտի»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօր Ֆրանսիական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ակտիվ ներգրավված են մեր պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, բարձր արժեքային համակարգ ունեցող քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում: Վարչապետը նշել է, որ այս ցուցանիշները հանդիսանում են համալսարանի մանկավարժական եւ վարչական անձնակազմի նվիրված աշխատանքի, Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի շարունակական աջակցության, ինչպես նաեւ համալսարանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք: Մեկ անգամ եւս շնորհավորելով համալսարանի ողջ անձնակազմին եւ ուսանողներին՝ Հովիկ Աբրահամյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:
Բարձրագույն կրթության ֆրանսիական եւ եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին: ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրվել նաեւ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, հումանիտար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47