Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ է տեսնում: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկմանը, մարդու իրավունքների պաշտպանը կարեւորեց փոխադրամիջոցների մատչելիության ապահովումը: «Կրթության իրավունքի հետ կապված պետք է լիարժեք պահանջներ լինեն: Պետք է հարմարեցված լինեն շենքային պայմանները, կրթական ծրագրերը»,-ասաց նա:
Թաթոյանի խոսքով` այսօրվա դրությամբ միայն Ամերիկյան համալսարանն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց: «Ֆիզիկական մատչելիության հետ կապված չպետք է բավարարվենք միայն թեքահարթակներով: Իրականում կարեւոր է հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները»,-նշեց Թաթոյանը:
Խոսելով ոլորտում առկա խնդիրներից, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում: «Կարեւոր է կոտրել կարծրատիպերը: Անելիքներ կան նաեւ հաշմանդամության խմբերի սահմանման հետ կապված»,-հավելեց նա:
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200.000 մարդ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով իրականացնեն իրենց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01