Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետ կապված քրեական գործի շրջանակում ավելի քան 850 մարդ տուժող է ճանաչվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, քրեական գործը բաղկացած է 45 հատորից, յուրաքանչյուրը՝ 250 է ջ:
Գործի նյութերի համաձայն՝ ագրեսիայի հետևանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել, այդ թվում՝ մեկ անչափահաս: Երեք տարեցների մարմինները ծաղրի են ենթարկվել (կտրել են նրանց ականջները) ադրբեջանցի զինծառայողների կողմից: Տուժող ճանաչված քաղաքացիներից 226-ը Մատաղիսի բնակիչներ են, 130-ը՝ Թալիշի, 54-ը՝ Մարտակերտի, 269-ը՝ Մարտունու, 2-ը՝ Հադրութի, 1-ը՝ Ասկերանի:
Տուժող ճանաչված քաղաքացիներից ևս 185-ը Հայաստանում են: Գործով 341 նյութատեխնիկական փորձաքննություն է նշանակվել (տներ, ճանապարհներ, գյուղտեխնիկա): 282 փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են:
Դրանց մասով հասցված վնասը գնահատվում է 778 մլն 899 հազար դրամ: Հետաքննության շրջանակում զննության են ենթարկվել տուժած բնակավայրերի տներ և շինություններ. Թալիշում՝ 190 շինություն, այդ թվում՝ 167 բնակելի տուն, 1 եկեղեցի, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 ալրաղաց, 2 հանդիսասրահ, 4 խանութ, 1 հացագործարան, 1 գյուղական վարչակազմի շենք, 8 ֆերմա:
Մատաղիսում՝ 46 տուն, երկու ՀԷԿ՝ «Մատաղիս 1» և «Մատաղիս 2», 1 դպրոց և 1 մանկապարտեզ, «Ղ-Տելեկոմի» 1 աշտարակ, Մարտակերտում՝ 92 բնակելի տուն, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 խանութ, տեխսպասարկման կետ, գազատար, «Արցախէներգոյի» մասնաճյուղ, էլեկտրական ցանցեր:
Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղում՝ 3 բնակելի տուն և դպրոց (այստեղ է սպանվել 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը):
Ապրիլյան պատերազմի օրերին վնասվել է նաև 44 տրանսպորտային միջոց:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02