Ազգային ժողովը քննարկում է «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե «Ելքն» առաջարկներ է ներկայացրել:
«Մենք կարծում ենք՝ Սահմանադրության մեջ դրված հիմքերը նշված իրավունքի վերաբերյալ և այս օրենքը այդ իրավունքը դարձնում են պատրանքային իրավունք: Ի՞նչ է նշանակում դա, որ ունես իրավունք՝ որպես քաղաքացի, սակայն այն իրական կյանքում իրագործելը գրեթե անհնարին է»,- ասաց նա և նշեց, թե իրենք առաջարկել են 300 000 ստորագրություն հավաքագրելու համար ողջամիտ ժամկետ սահմանել, ինչը չի ընդունվել:
«Ավելին՝ մենք քննարկել ենք այն հարցը, որ, օրինակ, ՀՀ քաղաքացիներին եթե մի օր, ինչպես այսօր է, անհանգստացնի, որ ԵԱՏՄ անդամ է կամ այլ վերպետական կառույցի անդամ է, կամ ցանկություն ունի այլ վերպետական կառույցի անդամագրվել, հնարավոր չէ քաղաքացիական նախաձեռնությամբ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը չեն կարող նախաձեռնել հանրաքվեի անցկացում, պետք է անպայման կառավարությունը դա առաջարկի, եթե չի առաջարկում, ուրեմն չի անցկացվի»,- ասաց նա:
Ըստ Մարուքյանի՝ այս առումով էլ հենց այդ իրավունքնը պատրանքային է: «Շատ բնական է, որ այս իրավունքը կա մեր երկրում որպես պատրանքային իրավունք, որովհետև պատրանքային խորհրդարանական կառավարման երկրում նաև քաղաքացիները պատրանքային քաղաքացիական նախաձեռնության իրավունք ունեն պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է, ըստ էության, և այն ուղղելու համար այս օրենքը չի կարող փոփոխվել: Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն անել, որ այս իրավունքը դառնա իրագործելի»,- ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01