Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին տարիներին արձանագրվում է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին հանրապետությունում գրանցվել է տուբերկուլոզով մահացության և հիվանդացության դեպքերի նվազում, այդ թվում՝ առաջնակի դեպքերի նվազում:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազ. բնակչի հաշվով կազմել է 23.1 և կրկնավարակվածների դեպքերի հետ միասին հիվանդացության ցուցանիշը կազմել է 28.9, իսկ մահացության ցուցանիշը՝ 1.8: 2017 թ-ին տուբերկուլոզի հետևանքով մահացել է 55 մարդ, ընդ որում՝ 47-ի մոտ տուբերկուլոզն ախտորոշվել է կյանքում առաջին անգամ, որը կազմում է մահերի մոտ 85.4-ը: Տուբերկուլոզի հետևանքով մահացածների 22%-ը վարակվել են Հայաստանից դուրս, իսկ 40 տոկոսը կազմել են տուբերկուլոզ/ՄԻԱՎ համավարակով հիվանդները:
Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ նախորդ տարի առաջնակի հիվանդների թիվը կազմել է 691, ինչը 2016 թ-ի համեմատ նվազել է 16%-ով: Կրկնակի բուժում ստացած դեպքերն էլ կազմել են 235, որից 28-ը չեն ունեցել նախկինում բուժման բարեհաջող ելք:
2017 թվականին հանրապետությունում արձանագրված տուբերկուլոզի նոր դեպքերի 78.1%-ը կազմում են թոքային դեպքերը, 21.9%-ը՝ արտաթոքային:
Նրա խոսքով՝ նախորդ տարի առաջնակի հիվանդներից 50-ը 0-17 տարեկան երեխաներ են, որը կազմում է առաջնակի դեպքերի 7.2%-ը: 2016թ-ին տուբերկուլոզ գրանցվել է 46 երեխաների մոտ:
Արմեն Հայրապետյանը նշեց, որ տուբերկուլոզի ցուցանիշների վրա բացասաբար է ազդում աշխատանքային միգրացիայի ծավալը, այսինքն՝ տուբերկուլոզի առումով արտագնա աշխատանքի մեկնողներն, իրոք, խնդիր են. «Նոր դեպքերի 20 տոկոսը կազմում են հենց արտագնա աշխատանքի ժամանակ հիվանդացած մարդիկ: 2017 թ-ին գրանցված 691-ից դեպքից 195-ը եղել են արտագնա աշխատանքի մեկնողները»:
Նա նաև տեղեկացրեց, որ ազատազրկման վայրերում 2017 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 14 դեպք, որից 6-ը առաջնակի թոքային, իսկ 3%-ը` մանրէազատող:
Արմեն Հայրապետյանը նշեց, որ հիվանդացության բարձր ցուցանիշներ ունեն Շիրակի (30.5), Լոռու (27.1) և Արարատի (25.5) մարզերը, իսկ ամենացածր հիվանդացությունն արձանագրվել է Արագածոտնի (18.6) և Վայոց ձորի (17.9) մարզերում:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում ներդրվել են ժամանակակից ախտորոշման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս երկու ժամում ախտորոշել տուբերկուլոզը, ինչպես նաև որոշել՝ դեղակայուն է, թե ոչ:
Նա կարևորեց առողջության առաջնային օղակի դերը տուբերկուլոզի դեմ պայքարում, հատկապես՝ հայտնաբերման գործընթացում: Ըստ նրա՝ 2017 թ-ին ԱԱՊ օղակից տուբերկուլոզ կասկածով ուղեգրված 2175 անձանցից 360-ի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ, որը կազմում է ուղեգրվածների 13%-ը, 2016 թ-ի 14.7%-ի փոխարեն:
«Հիվանդության ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս բացահայտել վարակի հիմնական օջախները և կանխել դրա հետագա տարածումը»,- ասաց Արմեն Հայրապետյանը:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
Տուբերկուլյոզը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Տուբերկուլյոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք:
Տուբերկուլոզի ախտանշաններն են՝ հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի, արյան առկայություն խորխում/արնախխում, գիշերային քրտնարտադրություն, երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C), հևոց, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն: Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03