Վաղը սպասվում է շատ ուժեղ տաք օդի ալիք, որը մեր երկիր ներթափանցում է Իրաքի տարածքից։ Չնայած սպասվող ամպամած եղանակին՝ օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, դուք կզգաք գոլ օդ։ Ջերմասիտճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, և վաղը կլինի շատ բարձր ջերմային ֆոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ Սյունիքի հովտային գոտում ջեմաստիճանը վաղը ցերեկը կկազմի +31 +33 աստիճան, Արարատյան դաշտում կհասնի +26 +28 աստիճանի, Տավուշի հովտային գոտում՝ մինչև +27 աստիճան. «Լեռնային շրջաններում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Վայոց Ձորի լեռնային շրջաններ, ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա և կհասնի մինչև +20 աստիճանի։ Վաղվա ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր կլինի 10 -15 աստիճանով»։
Սուրենյանի խոսքով՝ մարտի 25-ին ջերմաստիճանը մի փոքր կնվազի մոտ 3-4 աստիճանով, բայց մարտի 27-ից նորից հարավային տաք օդային հոսանքները կակտիվանան և ջերմաստիճանը նորից կբարձրանա. «Եվ արդեն մարտի 27-28-ին կլինի այնպիսի ջերմաստիճան, ինչպիսին վաղը, այսինքն՝ շատ բարձր»։
Խոսելով սպասվող տեղումների մասին, Գագիկ Սուրենյանն ասաց, որ վաղը ուշ երեկոյան հորդառատ անձրև կսկսվի հանրապետության տարածքում, որը կշարունակվի մինչև մարտի 25-ի լուսադեմ. «Հաջորդ ցիկլոնը, որը տեղումներ կբերի, կլինի մարտի 28-ի երեկոյան ժամերին, 29-ին և 30-ին, որի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկին հանրապետության տարածքում կունենանք անձրև և ամպրոպ։ Մարտ ամսին տեղումների քանակը հանրապետությունում քիչ չի եղել, եղել է նորմայի մոտ և ավելին»։
Միևնույն ժամանակ նա ասաց, որ առաջիկա օրերին սպասվում է վտանգավոր երևույթ՝ քամիների ձևով. «Ասացի, որ վաղը շատ ուժեղ տաք օդի ներթափանցում է կանխատեսվում, իսկ Սև ծովի տարածքի վրա կան շատ ցուրտ օդային զանգվածներ։ Այդ տաք և ցուրտ օդային հոսանքները հանդիպում են իրար և Հայաստանի տարածքի վրա ձևավորվում է ճակատային գոտի, որին մենք անվանում ենք մթնոլորտային ճակատ։
Այդ ձևավորված ճակատային գոտու արդյունքում մարտի 24-ին կեսօրից հետո մինչև 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 30 մետր/վայրկյանի։ Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մետր/վայրկյանի, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր, ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքի առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, վնասվեն էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։ Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։ Մարտի 26-ին արդեն սատիճանաբար այդ ուժեղ քամիները կկորցնեն իրենց ուժը»։
Տեսանյութն՝ առաջիկայում
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03