Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մասնագիտական կառույց է, ուստի այն պետք է լինի ապաքաղաքական: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները:
«Այս առաջարկը չի ընդունվել, քանի որ հանձնաժողովը մասնագիտական կառույց է, վարչական մարմին է համարվում եւ կարծում ենք, որ Հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական: մենք առաջարկում ենք պահպանել տարբերակը, որ բոլոր անդամների թեկնածությունը ներկայացվի վարչապետի կողմից ԱԺ-ին»,-ասաց Շաբոյանը:
«Մենք նախատեսում ենք, որ այն դեպքերում երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20 տոկոսից ցածր է, այդ դեպքում՝ նրանց միջեւ պայմանավորվածությունները չհամարվեն հակամրցակցային: Առաջարկ է արվել դա հանել, բայց նախ դա ԵՏՄ կարգավորումներում է այդպես, նաեւ հիմնավորում է բերվել, որ եթե փոքր տնտեսվարողներ են, ապա մրցակցության տեսանկյունից ռիսկեր չի ներկայացնում»,-ընդգծեց Շաբոյանը:
Հաջորդ առաջարկը, ըստ նրա, վերաբերում է առեւտրային ցանցերին. «Եթե 4-ից ավելի օբյեկտներ կան, ապա ոչ միայնհիմք ընդունվի այդ օբյեկտների քանակը, այլ նաեւ առեւտրաշրջանառության ծավալը: Տրամաբանական է առաջարկը, բայց արդեն գործող օրենսդրությամբ դա նախատեսված է, նշվում է նաեւ, որ գերիշխող են այն առեւտրային ցանցերը, որոնք ունեն 1,5 մլրդ դրամից ավելի շրջանառություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագծով, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին:
Օրենսդրական փաթեթում վերանայվել են պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք արդիականացվել են եւ համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:
«Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսեւորումը եւ հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Այս օրենսդրական փաթեթում մտցրել ենք նոր իրավական սահմանումներ՝ գների չհիմնավորված բարձրացում, գների չհիմնավորված նվազում, խտրական պայմանների կիրառում եւ այլն:
Բացի այդ, մրցակցության ոլորտում ավելացել են նոր իրավախախտման տեսակներ, մասնավորապես, տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները եւ այլն»,-ընդգծել էր Շաբոյանը:
Նրա խոսքով, այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01