Արդեն մի քանի օր է՝ սողանքի հետևանքով փակ է Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը: Բեռնափոխադրողները կանգնել են փաստի առաջ: ՀՀ կառավարության միջնորդությամբ շուրջ 7 օր անցակետում անցկացրած մարդկանց մի մասին ինքնաթիռներով տեղափոխել են Երևան, սակայն բեռներով լի մեքենաները մնացել են անցակետում:
«Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նման խնդրի առաջ մարդիկ կանգնել են ու շարունակելու են կանգնել, եթե չստեղծվի Լարսին շրջանցելու կամ այլընտրանքային ճանապարհ:
Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այլընտրանքային կարող է լինել լաստանավը կամ ինքնաթիռը, սակայն, դրանք անհամեմատ թանկ են ու դժվար թե բեռնափոխադրողներին գրավեն:
«Լարսով բեռնափոխադրումն էժան է ստացվում, իսկ լաստանավով լրացուցիչ օգուտ կլինի: Ինքնաթիռով բեռներ տեղափոխելն էլ հնարավոր չէ: Կարելի է թանկարժեք ապրանքներ տեղափոխել՝ ոսկեղեն, ադամանդեղեն, բայց ինքնաթիռով տեղափոխել մեծաքանակ ապրանք, շաքարավազ կամ նավթ, այդքան էլ իրատեսական չէ, թանկ է»,- նշեց Սաֆարյանը:
Լարսին այլընտրանք, նրա խոսքով, կարող էր լինել նաև Իրանի հետ երկաթգծի կառուցումը, որի միջոցով հնարավոր կլիներ շրջանցել, դուրս գալ Աստրախան, ապա Ռուսաստան:
Սաֆարյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, ճանապարհները բեռնափոխադրողների համար պետք է կայուն լինեն:
Նշենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ, որպեսզի բացի Լարսից՝ ունենա այլընտրանքային ճանապարհ։ «Դրա հետ կապված նաև Ռուսաստանի հետ պետք է բանակցություններ վարվեն դիվանագիտական ոլորտում։ Ես համոզված եմ՝ լինելու է այդ քայլը երկու իշխանությունների կողմից, որ մենք ունենանք այլընտրանքային ճանապարհ»,- ասաց նախարարը։
Խոսքը Հարավային Օսեթիայի ճանապարհով փոխադրումների մասին է։ Բեգլարյանը, հիշեցնելով, որ Վրաստանի և Հարավային Օսեթիայի միջև կա քաղաքական մեծ խնդիր, նշեց, որ «շատ բան Հայաստանից կախված չէ, սակայն հույս ունեն գոնե ժամանակավոր օգտագործել այդ ճանապարհը, որը լավ վիճակում է»։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02