Համակարգում տեխնոլոգիական վերազինումը՝ նոր սերնդի հաշվիչների տեղադրումը և դրանցով «լույսի մարդկանց» փոխարինումը կարող է էապես բարելավել ոչ նորմատիվային կորուստների հետ կապված խնդիրները, հնարավորություն տալ մեջտեղից հանել մարդու միջամտությամբ պայմանավորված գործոնները, քաղաքացի-տեսուչ պայմանավորվածությունները, գողությունները:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, ում գնահատմամբ՝ այս ներդրումներն այլընտրանք չունեն:
«Սա այնպիսի մի համակարգ է, որը թույլ է տալիս օնլայն հետևել, թե բաժանորդի կողմից իրականում որքան է էլեկտրաէներգիայի սպառումը: Սա մեկ և երկրորդ. էլեկտրոնային բարձր ճշգրտություն ունեցող հաշվիչները, այն, ինչ մենք ակնկալում ենք, որ պետք է լինեն, դրանք ճշգրիտ են հաշվարկում: Եվ այս տասնամյակների հնության հաշվիչները, որ տեղադրված են, դրանց 70-75 տոկոսը, մոտավոր գնահատականներով, իրենց վաղուց սպառած, ֆիզիկապես ու բարոյապես սպառված հաշվիչներ են, որոնք առանց միջամտության էլ ճշգրիտ ցույց չեն տալիս էլեկտրաէներգիայի իրական սպառումն ու իրական ծախսը»,-մեկնաբանեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նախատեսում է ընթացիկ տարում Երևանում 50 հազար բաժանորդների շրջանում ներդնել նոր հաշվիչներ` էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգեր: Ինչպես նշել էինք՝ նման հաշվիչ ունեցող բաժանորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք գործում համակարգի մեջ և դա կարող է անել անգամ տանը նստած:
Ըստ Ատոմ Մարգարյանի`սեփականատիրոջ կողմից այս ներդրումը շատ արագ կփոխհատուցվի չհիմնավորված, մարդու ներազդեցության գործոնով պայմանավորված կորուստների նվազեցման տեսքով:
Հիշեցնենք, որ ներկայիս կորուստների չափը 12- 13 տոկոս է, որը Ատոմ Մարգարյանն տեխնոլոգիական այս դարում չափազանց մեծ թիվ է համարում: Ըստ նրա՝ նորմալ է համակարգում 8,5 տոկոսանոց կորուստների չափը։
Պատասխանելով հարցին, թե մարդուն հաշվիչներով փոխարինելն արդյո՞ք չի նպաստի Հայաստանում հավելյալ գործազրկությանը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ պետական ուռճացված համակարգը , ըստ որոշ տնտեսագետների, Հայաստանում սոցիալական խնդիր է լուծում, Ատոմ Մարգարյանն ասաց, որ դա դարերով եկող հիմնախնդիր է. ցանկացած տեխնոլոգիական նորամուծություն և առաջադիմություն ուղեկցվում է արտադրողականության աճով, կորուստների նվազմամբ, իսկ մարդկային ռեսուրսի տեղափոխումը համակարգի ներսում, ըստ նրա, բնականոն պրոցես է:
«Մենք չեն կարող նստել հին տեխնիկայի ու տեխնոլոգայի վրա, ինչ է թե մարդիկ պետք է աշխատավարձ ստանան: Սա կարող է հնչել դաժան այդ մարդկանց ու նրանց ընտանիքների համար, բայց, ըստ էության, բիզնեսն իր կանոններն ունի: Այլապես վիճակը, որ գոյություն ուներ գերնորմատիվային կորուստների, ֆինանսական կորուստների ու վատ մենեջմենթի ու դրա արդյունքում կուտակված այն հսկայական պարտքերի պատճառով, որը հանգեցրեց էլէներգիայի սակագների բարձրացման մոտ 7 դրամով, կշարունակվի։ Ճիշտ է` օգոստոսից 2. 5, դրամով իջեցվելու է, բայց սա խնդիր չի լուծում»,-ասաց Ատոմ Մարգարյանը։
Ըստ նրա՝ համակարգը շարունակում է լինել անարդյունավետ, տեխնիկական ցածր մակարդակի պատճառով. «Դա նաև մալուխային համակարգն է , ենթակայաններն են: Եվ ակնհայտ է, որ համակարգը պահանջում է մոդեռնիզացիա»:
Ըստ նրա՝ քանի դեռ սա չի արվել, սպառողը կշարունակի վճարել մի ապրանքի դիմաց, որն իրականում այդքան չարժե, և, հետևաբար, որքան շուտ արվեն այդ ներդրումները, այնքան ավելի մրցունակ համակարգ կունենանք ու այդչափ էլ ցածր սակագներ:
Չմոռանանք, որ ցածր սակագինը կարևոր է ոչ միայն տնային տնտեսությունների համար, կարևոր է նաև մեր տնտեսության արդյունաբերական հատվածի համար:
«Այն օգտագործում է էլեկտրաէներգիա, իսկ եթե այն թանկ է, արտադրանքն էլ մրցունակ չէ»,-այս պարզ ճշմարտությունը հիշեցրեց տնտեսագետը:
Հետևաբար, ըստ նրա, այս կարգի ներդրումներից կշահի թե՛ քաղաքացին, թե՛ ՀԷՑ-ը, թե՛ պետությունը, որ հետագայում կհավաքագրի նաև հավելյալ հարկեր ցանցերի սեփականատիրոջ կողմից:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47