Մարտի 23-ին էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 ոչխար սատկել է: Tert.am-ի հետ զրույցում Բրոյանն ասաց, որ ինքը տեղում չի եղել, չի տեսել, թե ինչպես է դա եղել, բայց հովիվը, որը արածացրել է հոտը, իրեն պատմել է, որ փորձել են անցնել երկաթգծի վրայով, բայց փաստորեն չեն հասցրել:
«Ես այնտեղ չեմ եղել, հովիվն էր այնտեղ, ասում ա, որ ուզեցել են անցնեն, բայց, թե ինչ է եղել, չեմ իմանում: Առավոտ հելել եմ, տեսել եմ հովիվը չկա, փախել–գնացել է, լարված ենք»,- նշեց Անդրանիկ Բրոյանը:
Նա պատմեց, որ սատկած ոչխարներին մորթել չի լինի, «լղճվել են»: Ըստ նրա՝ երկաթգծով անցնում է մեծ գնացք, շատ վագոններով բեռնատար և գնացքի մեքենավարը չէր կարող կանգնեցնել այն:
«Էդ ոչխարների գառները առանց մեր, որ մնան կսատկեն: Փոքր գառներ են 10 օրական, 15 օրական: Ընդհանուր առմամբ 6-7 միլիոն դրամի կորուստ է: 63 հատ ոչխար՝ իրանց կաթով, գառներով…»,- նշեց նա:
Բրոյանն ասաց, որ փնտրելու է հովիվին, որ հասկանա, թե ի վերջո ինչպես է դա տեղի ունեցել: «Հովիվը փախել–գնացել ա, գիշերը ժամը 1-ին հելել գնացել ա»,- նշեց նա:
Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն էլ ասաց, որ հավանաբար հովիվները ուշադիր չեն եղել, չեն նկատել գնացքը, իսկ երբ նկատել են, արդեն ուշ է եղել:
Գյուղապետն ասաց, որ իր գյուղի բնակիչը սոցիալական ծայրահեղ պայմաններում չի ապրում, ունի էլի հոտեր:
Նշենք, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։ Նախապատրաստվում են նյութեր:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01