Մարտի 25-ին լրանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցը:
Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում:
Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Երևանում: ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ:
1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:
1992թ.-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամը, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 և 1998-2005թթ. եղել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03