Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին:
«Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմանվել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև 22.30 և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ բոլոր ծառայություններին համատեղ աչալուրջ աշխատանքի համար»,- խորհրդակցության սկզբում նշել է Շիրակի մարզպետը:
Նախնական տվյալներով՝ վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 15.00-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ահազանգերն հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:
ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ:Վաղ առավոտից մասնագետները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները, ժամը 12.30-ի դրությամբ 45 բնակավայրերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի, երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում:
«Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»,- նշել է մարզպետը:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03