ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ առաջարկելով խանութների ու սրճարանների աշխատակիցներին Նովրուզի առթիվ Հայաստան եկած զբոսաշրջիկներին սպասարկել հնարավորինս քաղաքավարի, «հնարավորինս հարգանքով ու ժպիտով, սիրուն, ջերմ, հայկական ժպիտով»:
Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մենք պարբերաբար խանութ ենք մտնում, հաճախ լինում ենք սրճարաններում։ Քանի որ գարունն արդեն ամբողջովին ստանձնել է իր պարտականությունները, ու տուրիստական սեզոնը կարելի համարել բացված, և հատկապես հաշվի առնելով փաստը, որ Նովրուզը Հայաստանում անցկացնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանել, առաջարկում եմ՝ խանութների ու սրճարանների աշխատակիցներին խնդրենք՝ զբոսաշրջիկներին սպասարկել հնարավորինս քաղաքավարի, հնարավորինս հարգանքով ու ժպիտով, սիրուն, ջերմ, հայկական ժպիտով։
Հավատացեք՝ զբոսաշրջիկները կարևոր ու շատ օգտակար են մեր երկրի համար։ Տնտեսական գործոնը մի կողմ թողնենք, իրենք իրենց համ ու հոտով, մեզ համար օտար լեզուներով, մաշկ ու մազի՝ մեզանից տարբերվող գույներով, այլ նիստուկացով մարդիկ են, որ նոր գույն ու երանգ են տալիս մեր առօրյային։
Ավելին՝ միայն սփյուռքահայերը չեն մեր դեսպաններն արտասահմանում, նաև մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներն են։ Շատ կարևոր է, որ մեր երկրից հեռանան լավ հուշերով, մարդկային ջերմ էմոցիաներով։ Չէ՞ որ ինչ տպավորությամբ հեռանան Հայաստանից, այդ տպավորության համատեքստում էլ ցկյանս հիշելու են մեր երկիրն ու մեր ժողովրդին, այդ տպավորության ներքո են Հայաստանի մասին կարծիք հայտնելու իրենց երկրներում։
Հավատացե՛ք, որ խանութի, հյուրանոցի, սրճարանի աշխատակցի, տաքսու վարորդի մեկ ժպիտը կարող է շատ լուրջ իրավիճակ փոխել ոլորտում։ Այսօրվանից տաքսիներից օգտվելիս, խանութ և սրճարան մտնելիս աշխատակիցներին հատուկ խնդրելու եմ՝ զբոսաշրջիկներին ջերմ, հատուկ քաղաքավարի ու հատուկ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Այդ մարդիկ մեր երկրից իրենց հետ պետք է առաջինը ջերմություն տանեն։ Դրանից լավ հիշողություն չկա։ Խնդրում եմ՝ Դու՛ք էլ միացեք, տաքսու վարորդներին, խանութների ու սրճարանների աշխատակիցներին պարբերաբար խնդրե՛ք ու հիշեցրե՛ք, որ զբոսաշրջիկներին ժպտան, շատ ժպտան...»:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03