Գիտնականները պարզել են, որ Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Իտալիայում գտնվող Էթնան, տեղաշարժվում է Միջերկրական ծովի ուղղությամբ՝ տարեկան 14 մմ արագությամբ:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, բրիտանացի մասնագետների գլխավորած գիտական թիմը պնդում է, որ անհրաժեշտ է հետևել իրավիճակին, քանի որ հետագայում Էթնայի տեղաշարժը կարող է հանգեցնել հրաբուխից եկող սպառնալիքի ահագնացմանը:
«Դեռևս տագնապի պատճառ չկա, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել, հատկապես եթե ցանկանում ենք նկատել շարժման արագացումը», - պատմել է հետազոտության հեղինակներից երկրաբան Ջոն Մյուրեյը:
Բրիտանացի գիտնականի խոսքով՝ ինքը շուրջ կես դար է անցկացրել՝ հետևելով եվրոպական գլխավոր հրաբխին: Այդ ընթացքում նա GPS-կայանների ցանց է տեղակայել լեռան շուրջը՝ հետևելու հրաբխի վարքին: Այդ սարքը զգայուն է հրաբխային կոնի ձևի միլիմետրի փոփոխության նկատմամբ
11 տարում ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ լեռը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք՝ ափամերձ Ջարրե քաղաքի ուղղությամբ, որը հրաբխից գտնվում է 15 կմ հեռավորությամբ:
Չափումների համաձայն՝ լեռան տեղաշարժը տարեկան կազմում է 14 մմ, այսինքն՝ 1,4 մետր հարյուր տարում:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02