Թմրամիջոցների, հոգեմետ դեղերի դուրսգրման նշանակալի թեթևացում է տեղի ունեցել. «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Այն հիվանդների դեպքում, որոնք իրենց առողջության, իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն և ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել և պակասեցվել սովորական դեղերի միջոցով և նրանք կարիք ունեն թմրամիջոցների, նախկին կարգը պահանջում էր մոտ 3-4 կնիքներ և մի քանի ստորագրություններ, որ մի քանի օրում հիվանդը կամ նրա հարազատները դեղը ստանաին: Հիմա այս արգելքները հանված են»,-ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ իրենք համարում են, որ բժշկական ցուցումներով և հիվանդի առողջությունից ելնելով և ցավը հանգստացնելու պահանջից ելնելով՝ ցանկացած բժիշկ, ոչ միայն օնկոլոգները, կարող է նշանակել թմրամիջոցներ:
«Սա շատ կարևոր հանգամանք է, մանավանդ, որ մենք ուզում ենք զարգացնել պալիատիվ օգնությունը ՀՀ-ում»,-ասաց նա:
Ի դեպ, Սերգեյ Խաչատրյանը նաև նշեց, որ ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը: «Այսինքն՝ դեղատոմսերը կնքելու պարտադիր պահանջ չենք դրել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2015թ. «Human Rights Watch» կազմակերպությունը, որ աշխարհով մեկ զբաղվում է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, զեկույց էր հրապարակել, որ չստանալով ցավազրկող համարժեք դեղեր՝ ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր պացիենտներ: Արձանագրված էր պալիատիվ խնամքի ծառայությունների ընդհանուր բացակայության, ինչպես նաև ցավազրկող ուժեղ ազդեցության դեղերի հասանելիության` կառավարության կողմից չափազանց խիստ կարգավորման փաստը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01