Մարտի 24-ից 25-ը Հայաստանի տարածքում գրանցված ուժեղ քամու հետևանքով ԱԻՆ 911 ծառայությունում գրանցված ահազանգերից ՓԾ ստորաբաժանումների կողմից սպասարկվել է 129 դեպք. հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, կոնստրուկցիոն տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր, ինչպես նաև վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտել են երթևեկությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Միայն Երևանում գրանցվել է 54 ահազանգ, որից 8-ը՝ շրջված ծառ (վնասվել է 4 ավտոմեքենա, 5 դեպքերում երթևեկությունը խաթարվել է), 17-ը՝ շենք- շինությունների կառուցատարրերի վնասում, 29-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասում, 5-ը՝ այլ դեպքեր (ալեհավաք, պաստառ, էլ.սյուն):
Արագածոտնի և Արմավիրի մարզերում գրանցվել է 5 ահազանգ, համապատասխանաբար՝ շենք-շինությունների կառուցատարրերի և շինությունների տանիքների վնասի մասին: Բոլոր 5 ահազանգերն էլ սպասարկվել են:
Արարատի մարզում գրանցվել է 15 ահազանգ, բոլորը սպասարկվել են (1-ը՝ շրջված ծառ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասում, 1-ը՝ այլ):
Կոտայքի մարզում ավելի շատ արտակարգ դեպքեր են գրանցվել. 35 ահազանգ, որից սպասարկվել է 35-ը (34-ը՝ շենք-շինությունների տանիքների և 1 ավտոմեքենայի վնասում)։
Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2 ահազանգ, որից սպասարկվել է 2-ը (շենք- շինությունների տանիքների վնասում), Լոռու մարզում՝ 3 ահազանգ, որից սպասարկվել է 3-ը (2-ը շենք շինությունների տանիքների վնասում, 1-ը՝ այլ), Շիրակի մարզում գրանցվել է 8 ահազանգ, որից սպասարկվել է 8-ը (շենք- շինությունների տանիքների վնասում):
Միայն մեկ ահազանգ է գրանցվել Տավուշի մարզում՝ շենքի տանիքի վերաբերյալ:


14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01