Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր այցելելու՝ արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են քննարկումներ ՀՀ ՊՆ և համապատասխան կառույցների հետ:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ՝ սկսվել են անհրաժեշտ նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ ապրիլի 27-ին երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների հերթական այցելությունը պատշաճ կազմակերպելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպական աշխատանքները պահել ամենօրյա հսկողության ներքո և հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում:
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ապամոնտաժվել և տեղափոխվել են մայրաքաղաքի խաչմերուկներում տեղադրված դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակները:
Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ թարմացման կամ փոխարինման ենթակա ցուցանակները վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես, քաղաքապետարանի կողմից տեղադրված շուրջ 80 ուղեցույց-վահանակների մասով այդ աշխատանքներն արդեն ավարտվել են: Մասնավոր հատվածի կողմից տեղադրված վահանակների մասով էլ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է նաև, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակում է մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները: Հաշվի առնելով մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով հեղեղատար համակարգ լցված բերուկների հետևանքով հնարավոր խցանումների առաջացման վտանգը՝ քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել հեղեղատար համակարգերն ու անհրաժեշտության դեպքում իրականացնել դրանց մաքրման աշխատանքներ՝ հեղեղատարների լիարժեք թողունակությունն ապահովելու համար:
Աշխատակազմի բնապահպանության վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում շարունակվում են խոտհունձն ու ծառերի սանիտարական էտը: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարտի 31-ին համաքաղաքային ծառատունկն ու շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու համար՝ դրանցում ներգրավելով նաև պետական և մասնավոր կառույցներին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01