Հաշված օրեր են մնացել Գյումրիում ամեն տարի կայացող արվեստի <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի արդեն 10-րդ մեկնարկին:
Ապրիլ ամիսը Գյումրիում ասոցացվում է քաղաքի մշակութային վերազարթոնքի հետ, քաղաքը շնչում է արվեստի թարմ ու կենարար բույրով:
ԵՊԿ ԳՄ-ում ակտիվ աշխատանքները գագաթնակետին են հասնում այս օրերին, ևս մի քանի օր և աշխարհի մշակութային կիզակետը կտեղափոխվի Հայաստանի երկրորդ քաղաք:
<<Ամեն անգամ նոր ոգևորությունով, նոր սպասումներով ենք համակվում փառատոնի մեկնարկից առաջ,-նշում է <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի կազմ կոմիտեի անդամ, փառատոնի համակարգող, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը,-ճանաչված արվեստագետների հետ նոր հանդիպումները, նոր մշակութային ու գիտաուսումնական նախագծերի քննարկումները հարստացնում են ինչպես մեզ, այնպես էլ Գյումրու մշակութային կյանքը:Հպարտ ենք , որ կարողանում ենք այդ օրերին ողջ Հայաստանի, ինչու չէ, աշխարհի մշակութային կենտրոնը դարձնել Գյումրին>>:
Արվեստի <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այս տարի պատանի արվեստագետներին է ներկայանում նոր անվանակարգով, բացի արդեն լայն մասսայականություն վայելող երկու տասնյակ անվանակարգերից, այս տարի կազմկոմիտեն ավելացրել է գեղարվեստ անվանակարգը՝ գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլ ենթաբաժիններով:
<<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 59 արվեստի և 23 մասնագիտացված գեղարվեստի դպրոցների հազարավոր երեխաներ կան,ովքեր կերպարվեստի հետ են առնչվում:
<<Ժամանակի հրամայականն էր, որ մենք հնարավորություն տայինք շնորհալի երեխաներին ցուցադրել իրենց աշխատանքները, հայտնել իրենց մասին: Հատկապես այս հարթակը անհրաժեշտություն է մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ պատանիները մեղմ ասած միշտ չէ, որ հնարավորություն ունեն իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել հեղինակավոր ժյուրիի դատին:
Արձագանքները բավականին ոգևորիչ են, բայց սպասելի:
Մրցույթ-փառատոնի արդյունքում կերպարվեստ անվանակարգում ներկայացված աշխատանքները կներգրավվեն կազմակերպված ցուցահանդեսում, ինչպես նաև մասնակիցների համար կտպագրվի աշխատանքների կատալոգ>> , - հավելեց Աշոտ Պետրոսյանը:
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
17:56 13.08.26
16:13 13.08.26
16:34 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
11:14 13.08.26
18:53 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02