Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ մի խումբ դպրոցականներ արգելափակված են մնացել կինոդահլիճում ու, չկարողանալով դուրս գալ, մահացել են:
Ինչպես նշում է kp.ru-ն, զոհերից մեկի՝ հինգերորդ դասարանի աշակերտուհի Վիկա Պոչանկինայի մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը, պատմել է կրակի և ծխի թակարդում հայտնված աղջնակից ստացած վերջին` հուզիչ զանգի մասին:
Հայտնի է, որ երեխան հասցրել է զանգահարել սիրելի մորաքրոջն ու վերջին հրաժեշտը տալ:
«Ինչի՞ համար քեզ բաժին հասավ նման տառապանք, մե՛ր հրեշտակ, չէ՞ որ դու արժանի էիր լուսավոր, երջանիկ կյանքի: Բայց այս սարսափը դեմ գնաց ճակատագրին»,-հուզված նշել է հայազգի մորաքույրը:
Ավելի վաղ Եվգենյա Հովհաննիսյանը պատմել էր, որ հրդեհի սկսվելուց հետո կինոթատրոնից իրեն էր զանգահարել քրոջ աղջիկը:
«Նա պատմում էր, որ ամեն ինչ այրվում է, դռները փակ են: Նա ասում էր, որ չի կարողանում շնչել, դուրս գալ: «Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի: Բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի»,-պատմել է կինը:
Հայտնի է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք ու հրդեհի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02