Երեկվանից համացանցում բուռն քննարկում է ծավալվում լրատվականներից մեկի հրապարակած նյութի վերաբերյալ։ Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը, որը աշխատում եւ ապրում է Ստեփանակերտում, հայտնել է, թե փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան եւ ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման։ Ըստ Ասյայի՝ առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին։ Ասյան պատմել է, թե իրեն ասել են՝ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։
Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմել է գլխավոր դատախազություն։
Արցախի փոխոստիկանապետ Բորիս Ենգիբարյանը Hraparak.am-ի հետ զրուցում ասաց, որ ինքը դեպքից տեղյակ չէ․ «Ես տեղյակ չեմ, բայց միեւնույն ժամանակ, երբ ինքը դիմել է Հայաստանի Հանրապետության դատախազություն, ՀՀ դատախազությունը նյութերը կուսումնասիրի, եւ վերջում կպարզվի՝ ինչ է կատարվում, ես տեղյակ չեմ։ Դատախազություն ա դիմել, դատախազությունը համապատասխան ստուգումներ ա իրականացնում, կպարզվի՝ ում մեղքը ինչքան ա, հիմա ավել հարցերի ես ի՞նչ պիտի պատասխանեմ, ոչ մի բան էլ չեմ կարա պատասխանեմ, խնդրում եմ՝ վերջացնենք»։
Ամբողջությամբ՝ Hraparak.am
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01