Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ներում հայտնաբերել է խախտումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
«Շուկայի անվտանգության ապահովման նպատակով տեսչական մարմինը իրականացնում է ինչպես վերահսկման, այնպես էլ կանխարգելման և հանրության լայն շրջանակների իրազեկման աշխատանքներ: 2017-ին տեսչության կողմից իրականացվել է 197 ստուգում, միջինում տնտեսավարողների 81.7 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ»,-ասաց ՇՎՏՄ ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ խաղալիքների ոլորտում խախտումներ հայտնաբերվել են տնտեսավարողների 83 տոկոսի մոտ, օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում՝ 80 տոկոսի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների ոլորտում՝ 71, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքով վաճառքով զբաղվողների 67 տոկոսի մոտ: Չափումների միասնականության ապահովման առումով ստուգումներում խախտումներ արձանագրվել են ընկերությունների 41 տոկոսի մոտ: «Արդյունքում կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, նշանակվել է 23 միլիոն դրամի տուգանք, որը հավաքագրվել է 90 տոկոսով»,-հայտնեց պաշտոնյան:
Լևոն Խալիկյանը կարևորեց այն հանգամանքը, որ 2017-ին, 2016-ի համեմատ, սերտիֆիկատների և հայտարարագրերի 31 տոկոս աճ է գրանցվել:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01