ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքների վերացման թեմայով անցկացված խորհրդակցության ժամանակ կատարվածի համար ներողություն է խնդրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտնում է lenta.ru-ն:
«Դուք անձամբ եք ինձ զանգահարել: Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն եմ հայտնում: Անձամբ ներողություն եմ խնդրում Ձեզնից մեր տարածքում կատարվածի համար»,- Պուտինին դիմելիս ասել է Տուլեևը:
Կեմերովոյի մարզպետն ընդգծել է, որ երբ Պուտինին զեկուցում էր 27 անհայտ կորածի մասին, տեղյակ չէր կատարվածի իրական լրջությունից: Տուլեևը հավելել է, որ հրդեհի հետևանքով 64 զոհերի մեջ է նաև իր բարեկամուհին:

Մինչդեռ kp.ru-ն հավելում է, որ մարտի 27-ի առավոտյան ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչները հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ:
Ցույցին ներկա է եղել փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլևը, որը ծնկաչոք ներողություն է խնդրել բոլոր հավաքվածներից:
«Կուզենայի ձեզնից ներողություն խնդրել»,-ասել է նա ու անսպասելիորեն ծնկի իջել: Վայրկյաններ անց նա ոտքի է ելել ու ասել, որ դեռ հնուց մարդիկ ծնկի էին իջնում, երբ ցանկանում էին ներողություն խնդրել: Այդ խոսքերից հետո հավաքվածները ծափահարել են նրան:
Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից պատմել հրդեհի մասին ճշմարտությունը, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի պաշտոնապես հրապարակված թվին: Մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհի մարման համար աշխատել է քիչ թվով հրշեջ: Նրանք նաև պահանջում են, որ իրենց մոտենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 27-ին ժամանել է Կեմերովո:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02