Օրերս օբյեկտիվ լրատվության հետ որևէ աղերս չունեցող հերթական թերթերից մեկը, որը սխալմամբ կոչվում է «Չորրորդ իշխանություն» հոդված էր ծնել՝ իբր թե Արարատի նախկին մարզպետները դժգոհ են եղել Ավշար գյուղի գյուղապետի աշխատանքից , իբր թե վերջինս թերացել է իր աշխատանքում...
Բայց իրականությունն ամբողջությամբ այլ է. Ավշարը կարելի է համարել Հայաստանի լավագույն համայնքներից մեկը , քանզի մարզի և Հայաստանի ամենառեյտինգային պատգամավոր Արայիկ Գրիգորյանը սեփական գումարների հաշվին տարիներ շարունակ ջանացել է , որ իր հայրենի գյուղը խնդիրներ չունենա :
Ուղղակի պետք է գնալ Ավշար և սեփական աչքերով տեսնել , որ այն ունի գրեթե բոլոր պայմանները Հայաստանի լավագույն համայնքներից կոչվելու համար , բացի Արայիկ Գրիգորյանի ուշադրությունից և հոգատարությունից՝ համայնքն ինքնին կազմակերպված է և համապետական մակարդակով ապահովում է բացարձակ ցուցանիշներ , մասնավորապես՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն այս համայնքում 23 հազար 200 դրամ է , որը ամենաբարձրն է Հայաստանում :
Միայն 2017 թվականին Ավշար համայնքը սեփական եկամուտները մուտքագրել է 106 տոկոսով ավելի:
Այո՛, Ավշարի գյուղապետը մարզի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է, բայց նա իր գործունեությամբ ամենևին էլ ետ չի մնում վերջին տարիներին Հայաստանի ամենառեյտինգային պատգամավոր և անցնող տարում փայլուն ցուցանիշներ արձանագրած մարզպետ եղբայրների աշխատանքային ցուցանիշներից, ինքն էլ իր հերթին զարգացնում և հարմարավետ դարձնում սեփական համայնքի կյանքը :
Ի դեպ, Արայիկ Գրիգորյանը այն քիչ պաշտոնյաներից է , ով շարունակում է ապրել հայրենի գյուղում , շփվել համագյուղացիների հետ , ապրել իր համագյուղացիների կյանքով...
Անդրադարձա այս թեմային, քանզի արդեն զզվելի են դառնում պատվերով այս կամ այն լավ գործն ու հայրենանվեր պաշտոնյային կամ գործարարին վարկաբեկելու լրագրողի դիմակի տակ թաքնված չարչիների պահվածքը...
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02