Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիետա Նազարյանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը, Երգի պետական թատրոնի արտաքին կապերի պատասխանատու, երգահան Անիտա Հախվերդյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներ վարող ռեժիսոր Անժետա Պոտոսյանը, Պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Սամսոն Մովսեսյանը և Երևանի Մհեր Մկրտչյանի Արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանն էլ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01