Հայաստանում 2018 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է քութեշի 109 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակի 68-ի համեմատ: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Ֆեյսբուքյան խմբերից մեկում հայաստանցի ծնողները մտահոգություն են հայտնել իրենց մանկահասակ երեխաների շրջանում թե ամանորյա օրերին, թե վերջերս քութեշի բավականին շատ դեպքերի հետ կապված: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:
«Նախորդ տարվա փետրվարին արձանագրվել է 44 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակում՝ 54: Սակայն դեպքերի հաշվարկը համաճարակաբանական տեսակետից ճիշտ չէ մեկնաբանել բացարձակ թվերով: 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա փետրվարին ցուցանիշը կազմել է 1.5, այս տարի՝ 1.8: Աճը շատ չնչին է: Թվի ավելացումը քութեշ հիվանդության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման և դեպքերի ակտիվ հայտնաբերման արդյունք է»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ քութեշի բռնկման վտանգ չկա:
Քութեշը բնորոշ է միայն մարդկանց: Այն հիմնականում արտահայտվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով և մանր կետավոր ցանով: Այս հիվանդության հիմնական թիրախային խումբը 2-10 երեխաներն են: Վարակի աղբյուր հանդիսանում են միայն հիվանդ անձինք: Լիարժեք չբուժվելու դեպքում մարդը կարող է դառնալ առողջ վարակակիր: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց երեխաների դեպքում չի բացառվում նաև կոնտակտային ճանապարհը:
Թորոսյանը հորդորեց առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը չդառնա առողջ մանրէակիր, և կանխվի հիվանդության տարածումը: Բժշկի դիմելու դեպքում բարդությունները բավականին քիչ են լինում: Հիվանդությունը շատ հեշտ է բուժվում: Սակայն եթե հիվանդության 4-5-րդ օրը օրգանիզմը շատ թույլ է, կարող են զարգանալ էնդոկարդիտներ, մի խումբ լիմֆատիկ գեղձերի բորբոքումներ, հոդերի ախտահարումներ:
«Քութեշի բռնկման վտանգ չկա այս պահին: Հիվանդացության 10 դեպքով բարձրացումը չի կարելի վտանգ համարել: Առհասարակ քութեշով բռնկումներ շատ հազվադեպ են գրանցվում»,-եզրափակեց Թորոսյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01