Առաջնագիծը տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու գործընթացում շատ լուրջ առաջընթաց ունենք։
Այսօր հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Նա նշեց, որ մարտի 29-31-ը Երևանում անցկացվելիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին առաջնագծից որոշակի պատկերներ կցուցադրվեն:
«Հենց ցուցահանդեսին օնլայն կցուցադրվի, և նույնիսկ հնարավորություն կլինի տեսախցիկը շարժել, նայելու: Միանշանակ ոլորտում ունենք լուրջ առաջընթաց»,-ասաց նա՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում կատարված աշխատանքները:
Դավիթ Փախչանյանը նշեց, որ աշխատում են նաև ռոբոտացված համակարգերի վրա, որոնք հնարավորություն կտան հեռակառավարվող միջոցներով կրակային խոցման հնարավորություններ ստեղծել առաջնագծում:
«Սա հնարավորություն կտա զինվորների՝ առաջնագծում գտնվելն ավելի անվտանգ դարձնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիզվառելիքի խնդրին, որը ապրիլյան քառօրյային չէր բավականացրել, փոխնախարարը նշեց, որ դիզվառելիքի մասով վստահ կարող է ասել, որ հիմա նման խնդիր չունեն:
«Ցանկացած ագրեսիա կստանա իր պատասխանը»,-ասաց նա:
Փոխնախարարը նաև անդրադարձավ այն հարցին, թե հաշվարկե՞լ են հնարավորությունները, թե սպառազինությունների ոլորտում Հայաստանն ինչը կարող է ինքն արտադրել:
«Մեր ուղղությունները, որոնք համարում ենք կարևոր և արդեն իսկ տեսնում ենք հաջողություններ, էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլակացիան, ռոբոտացված համակարգերը, օպտիկան, լազերային տեխնիկան: Այս ուղղություններով ունենք հնարավորություններ և հիմնական շեշտադրումն է հայկական արտադրության սպառազինություն ունենալը»,-ասաց նա:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01