Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր մեկնարկում են քառօրյա պատերազմի հետևանքով ժամանակավորապես դադարեցված՝ սահմանադրական փոփոխությունների հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի քննարկումները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
«Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, գիտեք, ԼՂՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով էր ստեղծվել, որտեղ հուլիսի 1-ից կսկսեն սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները: Այսինքն՝ սկսվելու են քննարկումներ նրա շուրջ, թե ինչ մոդել է ընտրվելու կառավարման համար, ինչ հայեցակարգ է ընտրվելու»,- նշեց ԼՂ ԱԺ մեծամասնության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները հետաձգվել էին:
Արթուր Թովմասյանը նշեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը կողմ է խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելուն դեռևս 2003թ.-ից, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ծրագրում առաջարկել են կառավարման պառլամենտական մոդելի անցում:
«Սահմանադրությունում հիմա կետեր կան, որոնք չեն աշխատում, դրանք փոփոխության ենթակա են: Մենք արմատական փոփոխությունների կողմնակից ենք, բայց միայն մեր ուժը չէ, Արցախում կան այլ կուսակցություններ ևս, այնպես որ բոլորի կարծիքների համադրման արդյունքում միայն կորոշենք՝ ինչպես վարվել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե քառօրյա պատերազմը շատերի կարծիքով ցույց տվեց, որ խորհրդարանական կառավարման մոդելն անկայուն կդարձնի պետության անվտանգությունը, Արթուր Թովմասյանն արձագանքեց. «Ղարաբաղում չկա մի մարդ, որը մտածի, թե պատերազմը եղել է միայն քառօրյա: Մենք ապրել ենք բարդ օրեր, լայնածավալ պատերազմի օրեր, այնպես որ սխալ է ասել՝ քառօրյա պատերազմ: Տարբեր տեսակետներ կան ու լավագույն մոդելը հենց քննարկումների ժամանակ կորոշվի: Պատերազմի ժամանակ կան հարցեր, որոնք կառավարման հետ չեն կապված, մեր ոգու, միավորման կարողության հետ են կապված, նրա հետ են, որ մեր երիտասարդները կամավոր գնացին կռվելու, որ Սփյուռքը անշահախնդիր օգնեց… »:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02