Ատամի էմալի գույնն էլեկտրոնային սիգարետի գոլորշու ազդեցությունից չի փոխվում, ցույց է տվել British American Tobacco ընկերության կատարած հետազոտությունը։ Ծխող մարդուն կարելի է տարբերել ժպիտից՝ ժամանակի ընթացքում նրանց ատամները ձեռք են բերում դեղին եւ նույնիսկ շագանակագույն «ոչ առողջ» երանգ։
Սովորաբար այդ գունավորումը կապում են նիկոտինի ազդեցության հետ, բայց իրականում այն առաջանում է սիգարետի խեժից։
Բերանի խոռոչի առողջությանը նվիրված լայնամասշտաբ հետազոտության շրջանակներում British American Tobacco ընկերության մասնագետները ուսումնասիրել են ատամների գունազրկման գործընթացը Նրանք վերլուծել են ավանդական սիգարետների, Vype էլեկտրոնային սիգարետների եւ տաքացման տեխնոլոգիայով աշխատող Glo սիգարետների ազդեցությունը Սկզբում հատուկ ռոբոտացված սարքը տարածել է ծուխն ու գոլոշին զտիչ բարձիկի վրա։ Ապա լուծող նյութի օգնությամբ գիտնականներն առանձնացրել են կոշտ մասնիկները եւ ստուգել նրանց ազդեցությունը կովերի ատամների վրա, որոնք հաճախ օգտագործվում են լաբորատոր փորձերի ժամանակ, ինչպիսիք են՝ ատամի մածուկի կամ բերանի խոռոչի ողողման միջոցների փորձարկումը։
Որպեսզի դրանք նմանեցվեն մարդու ատամներին, կենդանիների ատամները նախապես ողորկել էին բարակ զմռնիստի թղթով եւ ինկուբացրել մարդու թքով, որը օգնել է դրանց մակերեսին հատուկ սպիտակուցային շերտ ստեղծել, որը ձեւավորվում է թքի մոլեկուլների եւ ատամի էմալի փոխազդեցության արդյունքում։ Դրանից հետո ատամները տեղադրել են միկրոալիքային վառարանում, որտեղ ջերմաստիճանը հավասար է եղել մարդու մարմնի ջերմաստիճանին։
Միկրոալիքային վառարանում ատամները ենթարկվել են ծխախոտի ծխի, էլեկտրոնային սիգարետի եւ Glo սիգարետի գոլորշու ազդեցությանը։ Վերահսկողության համար որոշ ատամներ ընկղմվել են ոչ մի էքստրակտ չպարունակող լուծույթի մեջ։ Առաջին շարքում այն ատամներն էին, որոնք ենթարկվել էին ծխախոտի ծխի ազդեցությանը, երկրորդ, երրորդ շարքերում Vype, Glo սիգարետների ազդեցությանը ենթարկված ատամները եւ չորրորդ շարքում «մաքուր» ատամները։
Մեկ օր անց ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված ատամները սկսել են փոխել գույնը եւ 14 օրվա ընթացքում ավելի մուգ են դարձել, սա նկատելի է եղել նույնիսկ անզեն աչքով։ Միաժամանակ, ատամները, որոնք ենթարկվել էին էլեկտրոնային սիգարետի ազդեցությանը մնացել էին այնպիսին, ինչպիսին ատամներն էին, որոնք որեւէ ազդեցության չէին ենթարկվել։
Փորձարկման հստակության համար ատամների երանգները գնահատվել են գերզգայուն լինզայով լաբորատոր տեսախցիկի միջոցով։ Փորձի արդյունքները ներկայացվել են Ֆլորիդայում կայացած Ստոմոտոլոգիական հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ամենամյա գիտաժողովի ժամանակ։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
12:25 06.08.25
11:17 06.08.25
13:34 05.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03