«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցություն է ձևավորվել, արդյունավետ մի շարք ծրագրեր են իրականացվել, և միևնույն ժամանակ համատեղ աշխատանքի նոր հեռանկարային ուղղություններ կան»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների օրակարգը՝ նշելով, որ Հայաստանը կայուն զարգացման մեծ ներուժ ունի, և իրականացվող քայլերն ուղղված են դրա լիարժեք իրացմանը:
Շոմբի Շարփը նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը և իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ ՀՀ զարգացմանը միտված ծրագրերում ՄԱԿ-ի ներգրավվածությունն ապահովելու և դրանք հաջողելու համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների նախաձեռնումը, ինչպես նաև տնտեսական աճի և մակրոտնտեսական բարձր ցուցանիշների արձանագրումը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել Հայաստանում շարունակական ռեֆորմների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև նշել է, որ իր համար ուրախալի է պաշտոնն ստանձնել հենց այս տարում, երբ Հայաստանում տեղի են ունենալու թե´ ազգային, թե´ միջազգային մակարդակի հետաքրքիր մեծամասշտաբ միջոցառումներ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-2030 զարգացման օրակարգին, կարևորվել է դրա իրականացման գործում սերտ համագործակցությունը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01